Թայվանում «Ռագասա» թայֆունի հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Ըստ Թայվանի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի տվյալների՝ շուրջ 100 մարդ շրջափակված է և սպասում է փրկարարների օգնությանը։
Թայֆունի արտաքին շրջանառությունը շարունակում է ազդել կղզու արևելյան, հյուսիսային և հարավային ափամերձ շրջանների վրա՝ բերելով առատ տեղումներ։ Հուալիեն գավառում պատնեշը ճեղքվել է, ինչի հետևանքով լիճը դուրս է եկել ափերից և հեղեղում է տեղի ունեցել։



























