59-ամյա Ռայան Ռաութը, որը մեղադրվում էր Դոնալդ Թրամփի մահափորձի համար, երբ նախկին և ապագա նախագահն անցյալ տարի գոլֆ էր խաղում Ֆլորիդայի իր խաղադաշտում (սա Թրամփի կյանքի դեմ երկրորդ մահափորձն էր նրա երկրորդ նախընտրական արշավի ընթացքում), մեղավոր է ճանաչվել իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներով։

Դատավճռի հրապարակումից հետո Ռաութը փորձել է գրիչով հարվածել իր վզին, սակայն դատական ​​կարգադիրները կանգնեցրել են նրան, հաղորդում է CNN-ը։

Ռաութի դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։