Ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությունը և ռուսական պետական «Ռոսնեֆտ» կորպորացիան ստորագրել են ոչ պարտավորեցնող նախնական համաձայնագիր՝ Exxon-ին 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո դուրս գրված 4.6 միլիարդ դոլարի փոխհատուցման հնարավորության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։
Վնասի փոխհատուցման շուրջ բանակցություններն ընթանում են 2023 թվականից։




























