Կասպից ծովի ընդարձակ տարածաշրջանը, ներառյալ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, ԱՄՆ արտաքին քաղաքականության համար երկարաժամկետ առաջնահերթություն է հանդիսանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Քալեբ Օրրը։

«Այս տարածաշրջանում ներդրումներ կատարելը և այն տարիների ընթացքում զարգացնելը մեր ռազմավարական շահերից է բխում», - նշել է նա։

Օրը մասնակցել է Նյու Յորքում կայացած Կասպիական վեցերորդ բիզնես ֆորումին։