Այսօր կեսօրին Նովոռոսիյսկը հրեշավոր հարձակման է ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, անօդաչու սարքերը հարվածել են քաղաքի կենտրոնին։ Ցավոք, կան զոհեր։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ 

«Հարձակվել են քաղաքի կենտրոնական մասի վրա՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցի շրջանում։ 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Վնասվել է հինգ բնակելի շենք, այդ թվում՝ բնակելի տներ, ինչպես նաև մեկ հյուրանոց։ Հարձակումը հետ մղելու աշխատանքները շարունակվում են», - նշել է Կոնդրատևը։