Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

«Կիևի ռեժիմի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր և հյուրանոցի շենք։ Բոլոր ծառայություններն աշխատում են «Արտակարգ իրավիճակի» ռեժիմով և ներգրավված են տեղում։ Որոնողական աշխատանքներ են տարվում՝ ԱԹՍ-ների բեկորների հնարավոր ընկնելու վայրերը հայտնաբերելու համար։ Այժմ բոլոր ուժերն ու միջոցները ուղղված են հարձակման հետևանքները վերացնելուն։

Ցավոք, տեղեկություններ կան զոհվածների և վիրավորների մասին», - գրել է նա։