Հոկտեմբերի 1-ից սկսած՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատավարձերը կինդեքսավորվեն 7.6%-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի համապատասխան հրամանագրին։

Սա երկու տարվա ընթացքում առաջին բարձրացումն է։ Նույն չափով կբարձրանան նաև փոխվարչապետերի, նախարարների, դաշնային գործակալությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

Նախկինում հայտարարվել էր, որ հոկտեմբերից կինդեքսավորվեն Ռուսաստանի պետական ​​ծառայողների, դիվանագետների և պետական ​​հատվածի աշխատողների աշխատավարձերը։ Նախագահի առանձին հրամանագրերով բարձրացվել են նաև գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի ղեկավարի և դատավորների աշխատավարձերը։