Շրի Լանկայում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ ճոպանուղու վագոնի ընկնելու հետևանքով զոհվել է յոթ բուդդայական վանական, այդ թվում՝ երկու օտարերկրյա քաղաքացի, հայտնում է տեղական Daily News գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ վագոնում ընդհանուր առմամբ 13 վանականներ են եղել։
Միջադեպի հետևանքով մի քանի այլ վանականներ ծանր վնասվածքներ են ստացել։



























