Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային։
Ինչպես հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն, այս մասին նա ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ելույթի ժամանակ։
Իր ելույթում Զելենսկին ասել է, որ Մոլդովան կրկին «պաշտպանվում է Ռուսաստանի միջամտությունից, որը փորձում է Մոլդովայի հետ անել այն, ինչ ժամանակին Իրանն արել է Լիբանանի հետ»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կրեմլի այս գործողությունների վերաբերյալ աշխարհի արձագանքը «կրկին բավարար չէ»։
«Մենք արդեն կորցրել ենք Վրաստանը Եվրոպայում։ Մարդու իրավունքներն ու պետական համակարգի եվրոպական բնույթն այնտեղ միայն կրճատվում են։ Վրաստանը կախված է Ռուսաստանից։ Եվ արդեն երկար տարիներ Բելառուսը նույնպես գնում է դեպի Ռուսաստանից կախվածությանը։ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նաև Մոլդովային»,- հավելել է նա։





























