Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «The Axios Show» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ ղեկավարել երկիրը խաղաղ ժամանակ։
Նա նաև խոստացել է դիմել Ուկրաինայի խորհրդարանին՝ խնդրելով ընտրություններ անցկացնել հրադադարի ռեժիմի հասնելու դեպքում։
Այն հարցին, թե արդյոք նա իր աշխատանքը ավարտված կհամարի պատերազմի ավարտից հետո, Զելենսկին պատասխանել է, որ «պատրաստ է» հրաժարական տալ։





























