Դանիայի օդային տարածքում երեք օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի երկրորդ հայտնվելը կապված չէ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրուլս Լունդ Փոլսենը, հայտնում է BBC-ն։

Անցած գիշեր դանիական չորս օդանավակայանների մոտակայքում անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել։ Ալբորգի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքերի առկայության պատճառով, սակայն Դանիայի հարավում գտնվող ևս երեք օդանավակայաններ շարունակում են գործել։

Ըստ Փոլսենի՝ տեղի ունեցածը նման է պրոֆեսիոնալների կողմից կազմակերպված «հիբրիդային հարձակման»։ Անօդաչու թռչող սարքերը անմիջական վտանգ չեն ստեղծել անվտանգության համար և դրանք չեն խոցվել՝ բնակչությանը վտանգի չենթարկելու նպատակով։