Սկսվեց աշխատանքային այցս Մոսկվա: Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ այստեղ: