Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործության դեմ պայքարի գործակալությունը (NCA) հայտարարել է վերջերս մի քանի խոշոր եվրոպական օդանավակայաններում, այդ թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, ավիահաղորդակցությունը խափանած կիբերհարձակումների հետ կապված կասկածյալի ձերբակալման մասին: Կասկածյալը, որը ենթադրաբար մոտ 40 տարեկան է, ձերբակալվել է երեկ երեկոյան Անգլիայի հարավում: DW-ի փոխանցմամբ՝ այլ մանրամասներ չեն հրապարակվել:
«Չնայած այս ձերբակալությունը դրական քայլ է, այս միջադեպի հետաքննությունը գտնվում է վաղ փուլում և շարունակվում է», - հայտարարության մեջ ասել է NCA-ի փոխտնօրեն Փոլ Ֆոսթերը։ Նա հավելել է, որ կիբեռհանցագործությունը դարձել է «շարունակական գլոբալ սպառնալիք» և շարունակում է «նշանակալի վնաս պատճառել» Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։



























