Եթե պատրաստվում եք գնել դրոն, բայց չեք կողմնորոշվում որ մոդելն ընտրել, ապա այս ուղեցույցը ձեզ համար է։ Ինչպես ցանկացած այլ տեխնիկա, դրոնները ևս ունեն մի շարք բնութագրիչներ, որոնք որոշիչ դեր ունեն սարքի ընտրության հարցում։ Ստորև կներկայացնենք դրոնների կարևոր առանձնահատկությունները, որպեսզի ձեր փորձն օդում լինի հարմարավետ և արդյունավետ:

Պատկերի որակը

Դրոնի տեսախցիկից է կախված լուսանկարների կամ տեսնայութերի հստակությունը, մանրամասները և գունային ճշգրտությունը։ Տեսախցիկի որակի համար պատասխանատու է սենսորի չափը, լուծաչափը, լուսավորության հանդեպ զգայունությունը։ 

Սենսորի չափս. Ավելի մեծ սենսորը ավելի շատ լույս է ներգրավում, ինչը հանգեցնում է պատկերի ավելի լավ որակի, հատկապես թույլ լուսավորության պայմաններում: 1 դյույմանոց սենսորը «ոսկե ստանդարտն» է, որն օգտագործվում է առաջադեմ սպառողական անօդաչու թռչող սարքերում։

Լուծաչափ. Դրոնի տեսախցիկի լուծաչափը ցույց է տալիս, թե որքան մանրամասն և հստակ կլինի պատկերը։

HD (720p) լուծաչափը հարմար է սկսնակների համար։ Հստակությունը բավարար չէ պրոֆեսիոնալ աշխատանքների համար։

Full HD (1080p) . հարմար է սիրողական օգտագործման համար։ Ապահովում է ավելի հստակ պատկերներ՝ համեմատած 720p-ի։

4K լուծաչափով դրոնը հարմար է պրոֆեսիոնալ լուսանկարահանումների համար։ Ապահովում է հիանալի մանրամասներով պատկերներ։ 

5K և ավելի բարձր հարմար է բարձրակարգ պրոֆեսոինալ և կինեմատոգրաֆիկ օգտագործման համար։ Ապահովում է ամենաբարձր հստակություն, ճշգրիտ գունային փոխանցում, ինչպես, օրինակ, DJI Mavic 4 Pro Combo Fly մոդելը։

Դիաֆրագմա․ դրոնների տեսախցիկների դիաֆրագմայի բացվածքը (f-թիվ) կարևոր դեր է խաղում լուսանկարչության որակի և լուսավորության պայմանների հարցում։ Ավելի լայն դիաֆրագման (ավելի ցածր f-թիվ) թույլ է տալիս ավելի շատ լույս ներթափանցել տեսախցիկ՝ բարելավելով պատկերի որակը թույլ լուսավորության պայմաններում: Եթե դուք փնտրում եք պրոֆեսիոնալ հնարավորություններ, ապա Dji Mavic 3 Pro մոդելը ունի փոփոխվող օպտիկա՝ f/2.8-ից f/11 միջակայքում, ինչը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել լուսավորությունը տարբեր պայմաններում։

Կայուն թռիչք

Դրոնի ցանկացած պատահական շարժում հանգեցնում է մշուշոտ կադրերի։ Օդում կայուն թռիչքի համար պահանջվում է առաջադեմ կառավարման համակարգ՝  ներկառուցված սենսորներով։ Դրոնի կայունությունն օդում որոշվում է մի քանի գործոններով

Գիրոսկոպներ և արագաչափեր․ սենսորներ են, որոնք արձագանքում են թռչող դրոնի շարժումներին և օգնում են հավասարակշռել այն։

GPS և GNSS համակարգեր․ արտաքին դիրքի տվյալների միջոցով դրոնը կարող է պահպանել դիրքը և ինքնուրույն կանգնեցնել հորիզոնական տեղաշարժերը:

Օդի և քամու դիմադրության ալգորիթմներ․ որոշ մոդելներում ծրագրային ապահովումը կարող է ճշգրտել թռիչքը՝ հաշվի առնելով քամու ուղղությունը և ուժը։

Ստաբիլիզացիոն համակարգեր տեսախցիկի համար2 կամ 3 օղակավոր գիմբալները պահում են տեսախցիկը հորիզոնական դիրքում՝ անկախ դրոնի թրթռումներից։ 

Թռիչքի տևողություն

Դրոն ընտրելիս՝ թռիչքի ժամանակը կարևոր գործոն է, քանի որ այն որոշում է, թե որքան ժամանակ կարող է սարքը մնալ օդում մեկ լիցքավորմամբ։ 2000-2500 մԱԺ մարտկոցը բավարար է սիրողական օգտագործման համար։ Իսկ 3000-4500 մԱԺ և ավելի հզոր մարտկոցներն ապահովում են երկար թռիչք՝ պրոֆեսիոնալ օգտագործման համար։

Բայց, մարտկոցը թռիչքի տևողության միակ պատասխանատուն չէ աշխատաժամանակի վրա ազդող գործոններից են նաև քամու և շրջակա միջավայրի պայմանները (ուժեղ քամին կրճատում է թռիչքի ժամանակը), սարքի բեռնվածությունը և այլն։

Հնարավորության դեպքում վերցրեք հավելյալ մարտկոցներ, որպեսզի երկար թռիչք ապահովվեք, առանց ընդհատումների։ Ընտրեք էներգիայի արդյունավետ կառավարման համակարգով դրոն, որն ավտոմատ կերպով հավասարակշռում է թռիչքի ընթացքում էներգիայի օգտագործումը։

Ի դեպ, DJI և այլ արտադրողների դրոններում, հաճախ, ներառված է Fly More Combo փաթեթ, որը ենթադրում է մի քանի մարտկոցների առկայություն։ Դա նշանակում է երկարատև նկարահանում, առանց հաճախակի լիցքավորման անհրաժեշտության։

Խելացի գործառույթներ

Դրոններում ներդրված բազմաթիվ խելացի գործառույթները մեծապես պարզեցնում են նկարահանման գործընթացը։ Դրոնները կարող են ավտոմատ կերպով հետևել օբյեկտներին, սելֆի անել և թռչել նախապես ծրագրավորված երթուղիներով։ Յուրաքանչյուր դրոն առաջարկում է եզակի գործառույթների և առանձնահատկությունների հավաքածու։ Օրինակ, DJI Air 3S Fly More Combo մոդելում ներդրված է FocusTrack ռեժիմը՝ հետևյալ ենթառեժիմներով

Spotlight. դրոնը կենտրոնացնում է տեսախցիկը օբյեկտի վրա՝ անկախ դրոնի դիրքից։ 

POI. դրոնը թռչում է օբյեկտի շուրջ՝ այն կենտրոնում պահելով։ 

ActiveTrack. դրոնը հետևում է օբյեկտին՝ ինքնաբերաբար կարգավորելով թռիչքի ուղին։

Օդային թռչող սարքերի աշխարհը շարունակաբար զարգանում է՝ առաջարկելով ավելի հզոր և արդյունավետ նկարահանում, երկար թռիչքի ժամանակ և խելացի թռիչքային ռեժիմներ, որոնք հեշտացնում են պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարչությունն ու վիդեոարտադրությունը: Դրոնների լավագույն տեսականին Հայաստանում ներկայացված է AllSell խանութ-սրահներում՝ վաճառքի լավագույն պայմաններով։