Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am—ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։