ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդում է NBC News-ը։

Երկու առաջնորդները կքննարկեն նաև F-35 և F-16 կործանիչները, ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ նա կարող է գնել այն, ինչ ուզում է», - ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր Թուրքիային մասնակցել F-35 կործանիչների ծրագրին՝ մտահոգությունների պատճառով, որ Ռուսաստանը կարող է տեղեկություններ հավաքել ամերիկյան ինքնաթիռների մասին՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գնման հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդների միջև վեց տարվա ընթացքում առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Սպիտակ տանը։