Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպման մասին, սակայն Թրամփը չի կարողացել պատասխանել։

«Դուք հանդիպել եք Ալիևի և Փաշինյանի հետ...», - սկսել է լրագրողը իր հարցը։

«Ո՞ւմ հետ։ Որտե՞ղ», - հարցրել է Թրամփը։

«Ադրբեջանի նախագահի, Ալիևի և Փաշինյանի հետ։ Ի՞նչ կարող եք ասել ստեղծված իրավիճակի մասին», - հարցրել է լրագրողը։

«Ոչ, ոչինչ չեմ կարող ասել», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։