ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափը, հաղորդում է CNN-ը։

«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Ոչ, ես դա չեմ անի։ Դա տեղի չի ունենա», - ասել է նա։

Թրամփը հավելել է, որ արդեն քննարկել է այս հարցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Այո, բայց ես դա թույլ չեմ տա։ Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Բավական է։ Ժամանակն է դադարեցնել», - ասել է նա։