Այս երկրի ամենասարսափելի մարդկանցից մեկը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կոռումպացված նախկին տնօրեն Ջեյմս Քոմին է: Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Այսօր նրան մեղադրանք է առաջադրվել տարբեր ապօրինի և հակաիրավական գործողություններ կատարելու համար։ Նա այնքան երկար ժամանակ է չարիք պատճառել մեր երկրին, որ այժմ ստիպված է պատասխան տալ մեր ազգի դեմ իր հանցագործությունների համար»,- նշել է Թրամփը։