Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման դպրոցի պրոֆեսոր Եվգենի Պլակսենկովը նշել է, որ առկա վիճակագրության հիման վրա բոլոր նախկին խորհրդային երկրները կարելի է բաժանել երեք կատեգորիայի, հաղորդում է «Բանկ.ռու»-ն։

Բարձր եկամուտ ունեցող երկրներն են Էստոնիան, Լիտվան, Լատվիան և Ռուսաստանը։

Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքմենստանը։

Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների թվում են Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

Միևնույն ժամանակ, բնակչության եկամուտների բարձր մակարդակը չի երաշխավորում երկրի տնտեսության հետագա աճը, նշել է Պլակսենկովը։

Համաձայն ԱՄՀ-ի տվյալների (Արժույթի միջազգային հիմնադրամ), 2025 թվականին ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով (ըստ գնողունակության համարժեքության, $25,060), Հայաստանը առաջ է անցնում միայն Մոլդովայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։