Եթե ՆԱՏՕ-ն ռուսական ինքնաթիռ խոցի, ապա դա ռազմական հակամարտության սկիզբ կնշանակի, RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։
«Դա պատերազմ կլինի», - ասել է դիվանագետը։
Մեշկովը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները «բավականին հաճախ» են խախտում Ռուսաստանի օդային տարածքը, բայց չեն խոցվում, հաղորդում է ՌԲԿ-ն։ Նա նաև հերքել է Մոսկվայի մասնակցությունը Եվրոպայում դրոնների հետ կապված միջադեպերին։





























