ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Գերմանիայի կառավարությանը AIM-120D-3 միջին հեռահարության առաջադեմ «օդ-օդ» դասի հրթիռների և դրանց հետ կապված սարքավորումների վերաբերյալ 1.23 միլիարդ դոլարի հնարավոր վաճառքը, հայտնում է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։
Գերմանիայի կառավարությունը դիմում է ներկայացրել մինչև 400 կատարելագործված նման հրթիռներ և հարակից սարքավորումներ գնելու համար։
Այս գործարքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների առաջխաղացմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի շարժիչ ուժ է։
Գործարքը կբարձրացնի Գերմանիայի ներկա և ապագա սպառնալիքներին հակազդելու կարողությունը և չի փոխի տարածաշրջանում ռազմական հիմնական հավասարակշռությունը։





























