Թբիլիսիի քաղաքապետ և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «ժամանակը սպառվել է և նա ստիպված կլինի պատասխան տալ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում՝ իր անմիջական մասնակցությամբ», հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Կալաձեն այս մասին ասել է, երբ նրան խնդրել են գնահատել ՄԱԿ-ում Վոլոդիմիր Զելենսկու՝ Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունը։

Կախա Կալաձեն կոչ է արել Ուկրաինայի նախագահին. «Հանգիստ թողեք Վրաստանը և վրաց ժողովրդին»։