ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր և Դեմոկրատական կուսակցության հովանավոր Ջորջ Սորոսը «հետաքննության համար հավանական թեկնածու է», հայտնում է CNN-ը։
«Եթե նայեք Սորոսին, նա ամեն ինչի գագաթնակետին է։ Նրա մասին հիշատակվել է իմ կարդացած յուրաքանչյուր հոդվածում, ուստի կարծում եմ, որ նա հավանական թեկնածու կլինի», - նշել է Թրամփը։





























