ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։
Նա նշեց, որ եթե ռուսները Ուկրաինայում բլեքաութ (էլեկտրականության լրիվ անջատում) անեն, ապա կարող է հարձակման ենթարկվել արդեն իրենց էներգետիկան և դրա համար երկրին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող մեծ հեռահարության զենքեր անհրաժեշտ կլինեն։
Խոսելով տարածքների վերադարձի մասին՝ Զելենսկին հավելել է, որ եթե Ուկրաինան չկարողանա ուժով վերադարձնել տարածքները, ապա պատրաստ է ապագայում դրանք վերադարձնել դիվանագիտական ճանապարհով։
«Խոսքը տարածքների մասին չէ։ Խոսքը Ուկրաինայի անկախության, մեր մարդկայնության, մեր ժողովրդի մասին է», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։





























