«Մյունխենում կայանալիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ»,- այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։ Վերջինս, մեկնաբանելով Հայաստանի իշխանական համակարգում կատարված փոփոխությունները, նշեց, որ Աշխատանքի եւ սոցիալական ապահոովության նախարար Գեւորգ Պետրոսյանի հրաժարականը քաղաքական գործընթացների հետ չի կապում։
«Այնպես ստացվեց, որ ինքը չէր համապատասխանում իր պաշտոնին»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամակցմանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը, Կարապետյանն ասաց, որ «իմաստը կորել էր, որ վարչապետը չանդամակցեր ՀՀԿ-ին»,մանավանդ որ մի քանի անգամ նա փորձել է ղեկավարել այլ կուսակցություններ:




























