Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության խորհուրդը հայտարարել է բողոքի անժամկետ ակցիա սկսելու մասին:
Ցուցարարները զիվորականներից պահանջում են հանձնել իշխանությունը քաղաքացիական անձանց, գրում է vesti.ru-ն:
Հունվարի 25-ին ամբողջ Եգիպտոսը նշում էր հեղափոխության առաջին տարեդարձը` այդ օրը դարձել է ազգային տոն: Բացի դրանից, հունվարի 25-ին երկրում մասամբ վերացվել է արտակարգ դրությունը, որը գործում էր 30 տարուց ավելի:
«Մենք դուրս ենք եկել փողոց այսօր, դուրս կգանք վաղը եւ մյուս օրը եւ դուրս կգանք այնքան ժամանակ, ինչքան որ պետք է հեղափոխության գործի համար, այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջները լսելի դառնան: Եւ եթե հեղափոխությունը շեղվել է իր ընթացքից, ապա մեր ուժերի սահմաններում է այն վերադարձնել իր սկզբնաղբյուրին», - ասել է բողոքողներից մեկը:
Հետհեղափոխական Եգիպտոսում անցումային շրջանը շարունակվում է արդեն 1 տարի, սակայն երկրում ոչ մի դրական փոփոխություն նկատելի չէ: Տնտեսությունն անկումային վիճակում է, արտադրության ծավալները նվազում են, շարունակում է էժանանալ ազգային արժույթը, իսկ իսլամիստների իշխանության գալով` երկիրը կարող է կորցնել նաեւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտը:




























