Համաձայն եկամուտների մասին ԿԸՀ-ի ներկայացրած հայտարարագրի` Պրոխորովը 2007-2010թթ. 115,1 մլրդ ռուբլի է վաստակել: Համեմատության համար նշենք, որ Վլադիմիր Պուտինը նույն ժամանակահատվածում 17,7 մլն ռուբլի է վաստակել, Սերգեյ Միրոնովը` 9,1 մլն ռուբլի, Գենադի Զյուգանովը` 7,6 մլն ռուբլի, Վլադիմիր Ժիրինովսկին` 22,1 մլն ռուբլի:
Բանկերում Պրոխորովը ավելի քան 18 մլրդ ռուբլի է պահում: Նա նաեւ կիպրոսյան «Օնեքսիմ հոլդինգզ լթդ» եւ պանամական «Մանտրա ինվեսթմենթս լթդ» ընկերություններում համապատասխանաբար 5,12 մլրդ ռուբլու եւ 900 մլն ռուբլու եկամուտներ ունի:
Պրոխորովը Մերձմոսկովյան շրջանում 2,3 հա տարածք ունի, որտեղ տեղակայված է 2000-ից ավելի քմ մակերեսով առանձնատունը: Նա նաեւ երեք բնակարան ունի Մոսկվայում` 973,7 քմ ընդհանուր մակերեսով, երեք մեքենայի տեղ (68,1 քմ):
Բայց գործն առանց անակնկալների չի ընթացել. Պարզվում է Պրոխորովն ավտոմեքենա չունի, ինչպես նաեւ շատ ակտիվներ, որոնք վերագրվում են նրան, օրինակ` UC Rusal, Polyus Gold, ТГК-4, «Ռենեսանս կապիտալա»: «Պրոխորով թեկնածուն գործարար Պրոխորովից շատ ավելի աղքատ է»:
Պրոխորովի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահի թեկնածուի հռչակագիրը լրացված է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի պահանջներին համապատասխան, եւ նրանում մատնանշված են միայն այն ակցիաները, որոնց նա անմիջականորեն տիրապետում է: Պրոխորովի բիզնես-ակտիվները պատկանում են կամ անմիջապես նրան, կամ էլ կիպրոսյան Onexim Holdings Ltd-ին, որը Պրոխորովի սեփականությունն է: Այդ ընկերությունը հռչակագրում նշված չէ, գրում է polit.ru-ն:




























