Միչիգան ​​նահանգի մորմոնական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, հայտնել է Գրանդ Բլանի ոստիկանապետ Ուիլյամ Ռեյնին։

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի մասին։ «Մենք ևս երկու մարմին գտանք եկեղեցում, այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը այժմ կազմում է չորս», - ասել է նա ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում։

Ռեյնին հավելել է, որ հանցագործը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սենֆորդը, իրավապահների կողմից սպանվել է կրակոցների սկսվելուց ութ րոպե անց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաձգությունը որակել է որպես ԱՄՆ-ում քրիստոնյաների դեմ ուղղված նպատակային հարձակում: