Իսրայելական բանակի գնդակոծությունից հետո առնվազն 90 մարդ շրջափակված է մնացել Գազա քաղաքի հիվանդանոցի շենքում: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը ։ 

Նրա տվյալներով՝ ավելի քան 90 բժիշկներ և հիվանդներ շրջափակված են մնացել Գազա քաղաքում գտնվող «Հիլու» հիվանդանոցում, որի ուղղությամբ իսրայելական զորքերը մի քանի հրետանային արկ են արձակել: Նշվում է, որ բուժհաստատության մանկական բաժանմունքում գտնվում են առնվազն 12 անհաս նորածիններ, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդներ:

Կատարական Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Հիլու»-ի շենքը ներկայումս շրջապատված է իսրայելական բանակի ծանր տեխնիկայով և տանկերով, որոնք փակել են հիվանդանոցի մուտքն ու ելքը։