Շվեդիայի կառավարությունը որոշել է 1,145 միլիարդ կրոն (122 միլիոն դոլար) հատկացնել Կիևի համար քաղաքացիական աջակցության նոր փաթեթի համար, հաղորդում է կառավարության գրասենյակը։

Նոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը», այդ թվում՝ «էներգիա, բնակարան, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15,44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Շվեդիայի կողմից Ուկրաինային տրամադրվող քաղաքացիական աջակցությունը կհասնի 9 միլիարդ կրոնի (958 միլիոն դոլար), կամ թագավորության զարգացման աջակցության բյուջեի 16%-ին։ Հատկացվող միջոցների ծավալի ավելացումը հնարավոր է դարձել «միջոցների վերաբաշխման»՝ այլ երկրներին տրամադրվող աջակցության կրճատման կամ դադարեցման շնորհիվ։