Նախորդ շաբաթ մենք ունեցել ենք Երևան քաղաքում բացված ամենախոշոր խաղահրապարակը Օղակաձև վեցերորդ հատվածում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև ընդգծեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր «Կերոն» հիմնադրամին, որն առաջին օրվանից այդ աշխատանքներում ինտենսիվ ներգրավված է եղել և փաստացի, ֆինանսավորել է  աշխատանքները։

Ունենք նաև երկու նմանատիպ ծրագիր այլ հատվածներում և կարծում եմ շուտով դրանց բացումները նույնպես կիրականացնենք։ Մենք «Էրեբունի-Երևանի» շրջանակներում ունենք մեր սոցիալական վարչության կողմից իրականացվող ծրագրեր 3-5–րդ դասարանցիների համար, 11-ից 14 տարեկանների համար «Իմ Երևանը իմ արվեստը» ծրագիրը և ունենք տարբեր ծրագրեր, որոնք որ իրականացվում են մեր սոցիալական վարչության կողմից Էրեբունի-Երևանի շրջանակներում»,–ասաց նա։