Երևանի խնդիրները վեր հանող, դրանց մասին հաճախ բարձրաձայնող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տևական ժամանակ ներկայացնում է, թե ինչ բարձիթողի ու վատ վիճակում են մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն ու անձրևատարները։ Նա այսօր ցույց է տվել, թե ինչ փնթի վիճակում է գետնանցումներից մեկի անձրևատարը։ Կարելի է պնդել, որ այն տարիներ շարունակ չի մաքրվել, քանի որ կուտաղկված կեղտը կարծրացած է։
«Իսկ էս տեսանյութը կարող եք օգտագործել ի պատասխան «տեղումներն էս տարի շատ են, դրա համար են գետնանցումները հեղեղվում» հեքիաթին։
Երևան քաղաքն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ, ու քանի դա արված չէ, անիմաստ է խոսել որևէ ինֆրոստրուկտուրայի արդիականացման մասին։
Խնդրում եմ նայեք մինչև վերջ, որպեսզի պարզ լինի այս գետնանցման բոլոր խնդիրները»,-գրել է Հայրումյանը։




























