Դաղստանում առեւանգված տղամարդը ինքն էլ հաշվեհարդար է տեսել իրեն առեւանգողների հետ` նրանցից մեկին սպանելով նրա իսկ ատրճանակով:
Դաղստանի ՆԳՆ պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն` 1971 եւ 1985 թվականներին ծնված անձինք առեւանգել են 1977 թվականին ծնված Դերբենտի բնակչին` հույս ունենալով, որ կստանան 2 միլիոն ռուբլու չափով փրկագին:
Հունվարի 25-ին` ցերեկը, օգտվելով առեւանգողներից մեկի բացակայութունից, գերին վերցրել է սեղանին դրված ատրճանակը եւ 6 կրակոց արձակել 1971 թվականին ծնված հանցագործի ուղղությամբ: Հանցագործը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Երկրորդ հանցագործին փնտրոմ է ոստիկանությունը:
Ըստ նախնական տեղեկության` առեւանգված տղամարդն աշխատել է մարզադահլիճում` որպես ծանրամարտի հրահանգիչ, գրում է news.com-ը:




























