Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Փրկարարների, համայնքային ոստիկանների ու պարեկների շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տվյալներով չէր ճշտվել, թե կամրջի որ հատվածում է։ Ի վերջո, մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքի  տեղեկություններով՝ մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս էր Ռուսատանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։