Լիբիայի նոր իշխանությունները ի զորու չեն վերահսկել նախկին հեղափոխականներին, որոնք վերածվել են իսկական բանդաների: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նավի Պիլեյը:
Նա հաղորդել է, որ հեղափոխական խմբավորումները ունեն սեփական բանտերը, որտեղ առանց դատի ձերբակալվել են ավելի քան ութ հազար մարդ, որոնցից շատերը նախկին առաջնորդ Մուարմար Քադաֆիի համախոհներն են:
Իր հերթին, Լիբիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Իեն Մարտինը անհանգստություն է հայտնել այն առթիվ, որ տարբեր զինված խմբավորումների առկայությունը վտանգում է երկրի անվտանգությունը: Բացի այդ, նրա խոսքով, առանց որեւէ վերահսկողության զենքի բաժանումը անհանգստություն է առաջացնում նաեւ Լիբիայի հարեւան երկրներում, հաղորդում է «Պոդրոբնոստ»-ին:




























