Իսրայելի կառավարությունը երեքշաբթի օրը միաձայն հավանություն է տվել գեներալ-մայոր Դավիդ Զինիին ազգային հետախուզական ծառայության՝ «Շաբակի» («Շին Բեթ») նոր ղեկավար նշանակելուն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։

Նեթանյահուն Զինիի նշանակման մասին հայտարարել էր մայիսին։ Զինին, որը նշանակվել էր հինգ տարի ժամկետով, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 5-ին։

Զինին կփոխարինի Ռոնեն Բարին, ով հրաժարական էր տվել հունիսին, իր հրաժարականի մասին հայտարարելով ապրիլին, այն բանից հետո, երբ Նեթանյահուն հայտարարել էր, որ նրան ազատում է աշխատանքից։

Իսրայելի Գերագույն դատարանը հետագայում այդ որոշումը ճանաչել է «ապօրինի և օրենքին հակասող»։

«Շաբակը», որը զբաղվում է հակաահաբեկչական ոլորտի հետաքննություններով, հայտնվել է աճող քաղաքական պայքարի կենտրոնում, որտեղ Նեթանյահուի աջ կոալիցիոն կառավարությունը բախվում է բազմաթիվ քննադատների, սկսած անվտանգության ծառայությունների աշխատակիցներից մինչև Գազայում գտնվող պատանդների ընտանիքները։