Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20։16-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 07:32-ին։ Այրվել են մոտ 10.000 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտե կառուցա­տարրերը (մոտ 300 քմ): 

Հրշեջ-փրկարարները կանխվել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի մյուս հատված և կից բնակելի տուն: