Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:35-ի սահմաններում Հակոբ Պարոնյան փողոցում՝ թիվ 7 հասցեի դիմաց, բախվել են «Range Rover» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման  հետևանքով «BMW»-ն առաջ է ընթացել և բախվել կայանված «Mercedes»-ին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերեի և վարորդների ինքնությունը։