ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հասկանում է, թե ինչքան սխալներ է թույլ տվել իր նախագահության ընթացքում, սակայն մտադիր է գնալ երկրորդ ժամկետով, քանի որ  «երկիրը դրա կարիքն ունի»: Այս մասին Օբաման հայտարարել է ABC News հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ: Նա նշել է , որ սխալներ է թույլ տալիս  «ամեն ժամ, ամեն օր», սակայն միշտ սովորում է:

«Ես կասկած չունեմ, որ այժմ ես` որպես նախագահ, ավելի լավն եմ, քան այն օրը, երբ ես Սպիտակ տուն մտա: Քանի որ հիմա ես ավելի շատ փորձ ունեմ», - հայտարարել է քաղաքական գործիչը:

Նա մեղադրել է նաեւ Հանրապետական կուսակցության անդամներին, որ վերջիններս հռետորական խոսքին են դիմում իրեն սեւացնելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գենգրիչին, որը Օբամային մեղադրել էր հիմարության մեջ եւ նրան անվանել   «մթերային կտրոնների նախագահ»: