ԱՄՆ-ում դատարանը BP ընկերության վրայից հանել է պատասխանատվության մի մասը Մեքսիկական նեղուցում նավթի արտահոսքի համար եւ այն դրել Transocean ընկերության վրա, որին էլ պատկանել է սուզված լաստանավը:

BP-ի եւ Transocean-ի միջեւ լաստանավի վարձակալման պայմանագիրը վերջինիս ազատում է շրջակա միջավայրի աղտոտման համար  շատ տուգանքներից:   Սակայն կապալառուն պետք է փակի դատական իր բոլոր ծախսերը, ինչպես նաեւ ենթարկվելու է տուգանային պատժամիջոցների եւ իրավաքաղաքացիական տույժերի, հայտնում է  BBC News-ը: 

Սակայն այդ որոշումը չի նշանակում, որ Transocean-ը  մեղավոր կճանաչվի անփութության մեջ, որն առաջ է բերել պայթյուն լաստանավի վրա եւ նավթի արտահոսք:

Սպասվում է, որ նավթի արտահոսքի համար մեղքի մի մասը կդրվի նաեւ Halliburton ընկերության վրա, որը ծխնելույզի վրա պաշտպանական գմբեթ էր կառուցել, որն էլ պայթյունի հետեւանքով փլուզվել է:

Մեքսիկական նեղուցում Deepwater Horizon լաստանավի վրա վթարը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլին: Պայթյունի արդյունքում զոհվել է 11 մարդ, իսկ 2 օր անց լաստանավը սուզվել է, որն էլ հանգեցրել է նավթի արտահոսքի: Դրա հետեւանքով տեղի ունեցած էկոլոգիական վնասն ամենախոշորն է ԱՄՆ-ի պատմության մեջ:

BP-ը վթարի հետեւանքների վերացման վրա ծախսել է շուրջ 14 միլիարդ դոլար եւ մի կողմ է դրել եւս 20 միլիարդ դոլար դատական հարցերը կարգավորելու համար: Վթարի վերաբերյալ բուն գործընթացը կսկսվի 2012 թվականի փետրվարին: