Կաբարդինո Բալկարիայում տագնապի հետեւանքով ոտքի է ելել հանրապետության ՆԳՆ-ի ամբողջ անձնակազմը: Քաղաքում գործարկվել է «Վուլկան-3» նախագիծը: Ոստիկանությունն ըստ նշանների որոնում է հանցագործներին, որոնք արյունալի հաշվեհարդար են կատարել Նալչիկի դպրոցներից մեկում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հունվարի 26-ի ուշ երեկոյան երեք անհայտ անձինք ներխուժել են Նալչիկի դպրոցներից մեկի մարզասրահ, որտեղ վոլեյբոլ խաղալիս են եղել 7 տղամարդ: Բարեբախտաբար, շենքում երեխաներ չեն եղել: Դիմակավորված, ավտոմատներով եւ խլացուցիչներով ատրճանակներով զինված հանցագործները բոլորին հատակին են գցել, կապել, որից հետո կտրել նրանցից մեկի կոկորդը, հաղորդում է НТВ-ն:
Ըստ նախնական տվյալների` հանցագործների զոհն է դարձել 27-ամյա զինծառայողը: Սպանության գործով հանրապետական հետաքննչական հանձնաժողովը քրեական գործ է հարուցել:
Այժմ պարզվում են գործողության դրդապատճառները: Ըստ տարբերակներց մեկի`դաժան հաշվեհարադարի պատճառ կարող է դարձած լինել կենցաղային վեճը: Ավելի վաղ «Ինտերֆաքսը» հայտնել էր, որ վարկածներից մեկի համաձայն, հանցագործները մարզադահլիճում գտնվողների մեջ ոստիկանի են փնտրել:




























