Հունվարի 26-ին`ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` Սեւան քաղաքի 1-ին միկրոշրջանի Խաղաղության փողոցի թիվ 7 շենքին հարակից ավտոտնակի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա ելնելով անհրաժեշտությունից` եւս մեկը:

Պարզվել է, որ Բորիս Նազարյանին պատկանող ավտոտնակում այրվում է նրա ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.45-ին:

Բ. Նազարյանին պատկանող ավտոտնակում այրվել են «Ֆոլքսվագեն Շառան» մակնիշի 27 ՏՕ 882 համարանիշի ավտոմեքենան, 4 անվադող (պահեստային), տնտեսական իրեր եւ ավտոտնակի տանիքը` 24 քմ մակերեսով: