Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ջ. Ադամսին: Զրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության դինամիկան, այդ թվում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դ. Միլիբենդի Մոսկվա այցելության համատեքստում:

Բացի այդ, քննարկման առարկա է դարձել նաեւ իրենց երկրների հարաբերություններերը Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի երկների հետ: Զրուցակիցները մտքել են փոխանակել ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ Ժնեւյան քննարկումների ֆոնի վրա Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության շուրջ: