Իտալիայի առեւտրային նավահանգիստներից մեկի` Տարանտոյի բնակիչներին սպասվում են ոչ միայն քաղաքապետի ընտրություններ, այլեւ մի ամբողջ շոու պարաձողի շուրջ պարով հանդերձ, քանի որ քաղաքապետի երկու թեկնածուներն էլ երկրում հայտնի պոռնոդիցուհիներ են:
Նախընտրական պայքարի մեջ են մտել մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհիներ եւ բարձրակարգ պարուհիներ Ամանդա Ֆոքսը եւ Լուանա Բորջիան:
Նախընտրական ծրագրի շրջանակներում աղջիկները լիովին կցուցադրեն իրենց մասնագիտական հատկանիշները. Փետրվարին քաղաքում տեղի է ունենալու պարաձողի մոտ պարերի մրցույթ, որտեղ հավանական քաղաքապետ-աղջիկները հիացած ամբոխի առաջ կդրսեւորեն իրենց հնարավորությունները:
Շոուի կազմակերպիչները հայտարարել են, որ արդար կլինի եթե մյուս թեկնածուներն էլ մասնակցեն այդ միջոցառմանը, այնպես որ նախապաշարումներով մարդիկ դեռ ժամանակ կունենան մերկապարի վարպետությանը հասնելու համար, գրում է Life News-ը:
Իտալիայում սա առաջին դեպքը չէ, երբ պոռնոաստղերը քաղաքականության մեջ են իրենց փորձում: Պոռնոարտադրության մեջ իր կարիերան ավարտելուց հետո Չիչոլինան դարձավ իտալական խորհրդարանի պատգամավոր: Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունը նույնիսկ տարին 53000 դոլար թոշակ նշանակեց տիկնոջը:




























