Թուրքիայի առաջին տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի կողմից Թուրքիայում օտարերկրյա դեսպանների կանանց պատվին տված ճաշկերույթին ներկա չի եղել միայն Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կինը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահի կինը չի հրավիրել Ֆրանսիայի դեսպանի կնոջը՝ արտահայտելով իր վերաբերմունքը Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ կապված։