Բաղդադում հերթական պայթյունն է որոտացել: Իրաքի բժշկական ծառայությունների տվյալներով` զոհվել է նվազագույնը 28 մարդ:
AFP գործակալության նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել թաղման արարողության ընթացքում:
Միջադեպի հանգամանքները, ինչպես նաեւ զոհվածների եւ տուժածների քանակական տվյալները հստակեցվում են:



























