Մարդը, որի վիզը կտրել են Նալչիկում, հանցագործների թիրախը չի եղել: Այս մասին պարզաբանել են Կաբարդինո-Բալկարիայի ոստիկանությունից:

Հանցագործների թիրախը ոչ թե օդաչու-շտուրման, ավագ լեյտենանտ Դենիս Նիկոլաեւն է եղել, այլ` ոստիկան, հաղորդում է «Ինտերֆաքս-Յուգ»-ը: Հնարավոր է, որ Դենիսին սպանել են, որովհետեւ նա եւս սպա է եղել, ենթադրում են հանրապետության ՆԳՆ-ում:

Հիշեցնենք, որ երեք անհայտ անձինք, դիմակներով, խլացուցիչով ատրճանակներով եւ ինքնաձիգով զինված, հունվարի 26-ի երեկոյան ներխուժել են Նալչիկի դպրոցներից մեկը: Նրանք մտել են մարզադահլիճ, որտեղ այդ պահին 7 տղամարդ մարզվելիս են եղել: Հանցագործները նրանց բոլորին պակպկել են, իսկ մեկի վիզն են կտրել:

Կաբարդինո-Բալկարիայի ՆԳ նախարարի հրամանով, Նալչիկում գործի է դրվել «Վուլկան-3» գործողության պլանը»: