Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ Վրաստան» Ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն համոզված է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին կայանալիք ընտրություններում նախագահ կընտրվի բացարձակ առավելությամբ:

Վրացական «Վերսիա» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե որքան էլ Սահակաշվիլին «մարազմատիկ հայտարարություններ անի, Պուտինին կընտրեն Ռուսաստանի նախագահ, քանի որ նա գործում է ի շահ ռուսական պետության»:

Ըստ Բուրջանաձեի, Վրաստանի իշխանությունն անցել է հակառուսական հիստերիայի, որպեսզի հասարակությունը չտեսնի «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը»: