Նոյեմբերի 20-ին 41 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս շումեն, դերասան ու ռադիոհաղորդավար Ռոման Տրախտենբերգը: Այս մասին հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: Տարբեր աղբյուրների համաձայն, Ռ. Տրախտեմբերգը սրտի տագնապ է ունեցել «Մայակ» ռադիոկայանի ուղիղ եթերի ժամանակ: Բժիշկները փորձել են փրկել շոումենի կյանքը, սակայն նրանց ջանքերը իզուր են անցել: 41-ամյա Տրախտենբերգը մահացել է «շտապօգնության» բժիշկների ձեռքերի վրա:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, բժիշկները կանչը գրանցել են ժամը 19.29-ին, անմիջապես ուղիղ եթերի ժամանակ: Ռադիոկայան ժամանած բժիշկները ուժագնաց Տրախտենբերգի մոտ հայտնաբերել են սրտի շոկ: Շտապօգնության սովորական խմբի ետեւից ռադիոկայան է շտապել նաեւ վերակենդանացման բաժնի մեքենան: Պոմանին ցանկացել են հոսպիտալացնել եւ անգամ հասցրել են դուրս բերել փողոց, բայց շոումենը հրաժարվել է գնալ հիվանդանոց: Նրան փորձել են օգնություն ցուցաբերել հենց փողոցում, բայց նրա վիճակը գնալով վատացել : Քիչ անց նրա սիրտը դադարել է բաբախել:


























